Ջակարտայում բողոքի ցույցեր լուսաբանող լրագրողը վիրավորվել է
Հասարակություն
20:10 28/08/2025
Աշխարհ

Ջակարտայում բողոքի ցույցեր լուսաբանող լրագրողը վիրավորվել է

ՌԻԱ Նովոստիի թղթակից Ուլյանա Միրոշկինան, որը լուսաբանում էր Ջակարտայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը, վիրավորվել է հինգշաբթի օրը տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանության կողմից օգտագործված արցունքաբեր գազի և ոստիկանական պարսպի վրա ցուցարարների նետած քարերի բեկորների պատճառով։

Հազարավոր ինդոնեզացի աշխատողներ հինգշաբթի օրը դուրս են եկել Ջակարտայի փողոցներ՝ զանգվածային բողոքի ցույցերի մասնակցելու համար։ Ցուցարարները քարեր են նետել և հրավառություն են պայթեցրել՝ թիրախավորելով ոստիկաններին, մինչդեռ իրավապահ մարմինները պատասխանել են արցունքաբեր գազով։ Ցուցարարները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև՝ խորհրդարանի լուծարում։ Հենց Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի շենքի մոտ էր հավաքվել դժգոհ քաղաքացիների ամբոխը։

Այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են հրավառությամբ հարվածել ոստիկաններին, իրավապահ մարմինները սկսել են հետ մղել ամբոխին՝ մի քանի անգամ առանց նախազգուշացման օգտագործելով արցունքաբեր գազ։ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը նույնպես տուժել է արցունքաբեր գազից։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջակարտայում բողոքի ցույցեր լուսաբանող լրագրողը վիրավորվել է