Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շոտլանդիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է «չար ժպիտով» քարե գլուխ
Շոտլանդիայում՝ Սքայլ ֆերմայում պեղումների ժամանակ համալսարանի ուսանողուհին անսպասելի և չափազանց հազվագյուտ գտածո է հայտնաբերել՝ բարդ փորագրված քարե գլուխ՝ «չար ժպիտով»։ Այս մասին հաղորդում է Fox News-ը: Պեղումների վրա աշխատող ուսանողուհի Քեյթի Ջոսը արտեֆակտը գտել է փոսում: Աղջկա խոսքով, հին գլուխը բառացիորեն «նայել է իրեն», երբ այն դուրս են հանել:
Գտածոն, որը կարմիր ավազաքարից է, պատկերում է գանգուր մազերով և առեղծվածային ժպիտով տղամարդու: Թթի հատվածը կոտրված է, բայց ընդհանուր առմամբ քանդակը լավ է պահպանվել:
Չնայած դեռ պարզ չէ ժամանակն ու ինչ նպատակով է ստեղծվել քանդակը, դրա առկայությունը ֆերմայում ենթադրում է, որ այստեղ ժամանակին եղել է «շքեղ շինություն», որը ենթադրաբար կապված է եկեղեցու հետ:
Գիտնականները կարծում են, որ այն երկար ժամանակ թաքցված է եղել ներսում, ինչը փրկել է այն ոչնչացումից: