Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ ԱԱԾ–ն, իսկ հիմա նաև ՀՀ Արտաքին Հետախուզական ծառայությունը իրենց տեղում չեն. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը անդրադարձել է ՀՀ ԱԳՆ-ում Ադրբեջանի օգտին լրտեսող Աշխատակցի ձերբակալման մասին լուրին, հրապարակել ենթադրյալ գործակալի՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող լուսանկարին և գրել.
«Նկարը ակտիվորեն տարածվում է ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ ենթադրաբար Աշխենի մեղքի մասով կասկածներ հարուցելու նպատակով, քանի որ նման դեպքերում կա ձևավորված պրակտիկա, որ հավաքագրող կողմը սովորաբար հերքում է, հավաքագրվածին հնարավորություն տալով արդարանալ․․․
Մենք շատ ենք խոսում ՀՀ ԱԱԾ–ի, իսկ հիմա նաև ՀՀ Արտաքին Հետախուզական ծառայության մասին, և այս դեպքը գալիս է ապացուցելու, որ այս ծառայությունները իրենց տեղում չեն։ Դիվանագիտական ծառայության եթե որոշեմ անցնել, մի 100 տակ կստուգեն, իսկ վերջում կասեն ընդդիմադիր շրջանակների հետ կապերի համար մերժում ենք։ Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ հատուկ ծառայությունների թերացման պատճառով տարբեր գործակալներ ներդրվում են ՀՀ պետական համակարգ»։