Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչու է «Հայփոստը» նախընտրել օգտագործել օտարերկրացու լուսանկարը, եթե կա հայկականը
Լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանն անդրադարձել է հեղինակային իրավունքի թեմային՝ գրելով.
«Ուրեմն վերջերս Հայփոստը հրապարակել է դրոշմանիշներ, որտեղ պատկերված է 2010 թվականին լուսանկարված Քարակաքավը, որի հեղինակն է հույն լուսանկարիչ Miltos Gikas-ը (վստահ եմ որ լուսանկարիչը անգամ տեղյակ էլ չի, որ իր նկարը ներբեռնել են համացանցից և օգտագործել են), բայց այլ հարց էլ կա, ինչու են նախընտրել օգտագործել օտարերկրացու լուսանկարը եթե կա Հայկականը (առնվազն ես և ինձ ծանոթ 5-8 հոգի ունեն Քարակաքավի լավ լուսանկար), ասեմ, որ մինչ այս իմ լուսանկարները անվճար տրամադրել եմ Հայփոստին դրոշմանիշեր տպագրելու համար»։