Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ․ ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ:
«Հետևաբար միմյանց հրապարակումներն արտատպելու և չճշտված տեղեկություններ տարածելու իմաստ չկա։
Խնդրում եմ դատավորների վերաբերյալ ձեր հրապարակումներում զերծ մնալ անփույթ ձևակերպումներից, հատկապես, որ այն առնչվում է ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց և նրանց հեղինակությանը։ Առաջարկում եմ հետևել օրենսդրական կարգավորումներին և տարածել ճշգրտված տվյալներ։
Շնորհակալություն եմ հայտնում այն գործընկերներին, ովքեր օպերատիվ կերպով արդեն իսկ ուղղել են իրենց նյութերում տեղ գտած անճշտությունները»,- նշված է հաղորդագրությունում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վարչական դատարանում իրականացված գործողություններից հետո մի քանի անձ տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ ԲԴԽ խոսնակը պաշտոնապես չի հաստատում, պնդում են՝ ձերբակալված դատավորներ չկան՝ թերեւս նկատի ունենալով, որ այս պահի դրությամբ անձեռնմխելիությունից զրկված դատավոր դեռեւս չկա, սակայն աշխատակազմի ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են մի քանի դատավորի, փաստացի արգելանքի տակ գտնվելը, քանզի սահմանափակված է նրանց ազատ տեղաշարժը։