Լիպարիտ Դրմեյանին ազատել են ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի պաշտոնից ոչ սեփական դիմումի համաձայն. Սամվելյան
Քաղաքական
13:31 29/08/2025
Հայաստան

Լիպարիտ Դրմեյանին ազատել են ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի պաշտոնից ոչ սեփական դիմումի համաձայն. Սամվելյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանն ազատման դիմում է գրել։

«Հարգելի՛ գործընկերներ, ի տարբերություն Լիպարիտ Դրմեյանի, որին ազատել են ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի պաշտոնից ոչ սեփական դիմումի համաձայն, ես դադարեցնում եմ գործունեությունս իմ սեփական դիմումի համաձայն:

Շնորհակալություն համագործակցության համար»,- գրել է Սամվելյանը։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին ազատել է աշխատանքից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիպարիտ Դրմեյանին ազատել են ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի պաշտոնից ոչ սեփական դիմումի համաձայն. Սամվելյան