«Հրապարակ». Ռուսների համար համոզիչ չեն եղել Արթիկի համայնքապետի պարզաբանումները և որոշել են պատժել
Օրվա մամուլ
08:21 29/08/2025
Հայաստան

«Հրապարակ». Ռուսների համար համոզիչ չեն եղել Արթիկի համայնքապետի պարզաբանումները և որոշել են պատժել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռևս տարեսկզբին լրատվամիջոցները գրեցին, որ Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը գեներալ Մանվելի սանիկն է, նախկինում սրսուռ ՀՀԿ-ական, որոշել էր ապամոնտաժել համայնքում 1965-ին կառուցված՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթողը: Լուրն աղմուկ բարձրացրեց և տարածվեց անգամ ռուսական լրատվամիջոցներում՝ այն դիտարկվելով հայ-ռուսական խաթարված հարաբերությունների ծիրում: Ավելի ուշ հնչեցին պարզաբանումներ, որ հուշարձանը նախատեսվում է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակից, տեղափոխել և վերականգնել քաղաքի մեկ այլ հատվածում՝ Բարեկամության այգում։

Սակայն պարզվում է՝ ռուսների համար համոզիչ չեն եղել այդ պարզաբանումները, և ամիսներ անց նրանք որոշել են պատժել Արթիկի համայնքապետին։ Վերջերս նա մեկնել է ՌԴ՝ հարազատներից մեկի միջոցառմանը մասնակցելու, նրան երկու օր պահել են օդանավակայանում, ապա հայտնել, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն 50 տարով արգելված է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ռուսների համար համոզիչ չեն եղել Արթիկի համայնքապետի պարզաբանումները և որոշել են պատժել