ՈւՂԻՂ. Տրվեց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկը
Քաղաքական
11:07 29/08/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. Տրվեց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկը

Այսօր տրվեց գործարար, այժմ կալանավորված Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկը։  Նախ ընթերցվեց Սամվել Կարապետյանի օգոստոսի 13-ի ուղերձը, որում ասվում է, որ շարժումը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ, մեծ ծրագրեր ունեն Հայաստանի համար։

«Մեր նպատակներն են՝ զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի համար, ամրապնդել ընտանիքն ու ազգային արեժքները, վերականգնել Հայաստանի վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին։

«Մեր ձևով» շարժումը դառնալու է  այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը, ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր, մեր ծրագրերը հաստատուն են, մենք շարժվելու ենք մեր ձևով»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈւՂԻՂ. Տրվեց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկը