Մահացել է Ստանիսլավ Տարասովը
Հասարակություն
23:10 29/08/2025
Տարածաշրջան

Մահացել է Ստանիսլավ Տարասովը

72 տարեկան հասակում մահացել է թյուրքագետ և քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ Այդ մասին օգոստոսի 29-ին «Իզվեստիա»-ին հայտնել է նրա կինը։

«Նա թոքերի քաղցկեղ ուներ, վեց տարի պայքարել է հիվանդության դեմ», - ասել է կինը՝ նշելով, որ ամուսինը մինչև վերջ աշխատել է։

Նա հավելել է, որ քաղաքագետը համեստ է եղել և թաքցրել է ախտորոշումը հանրությունից։ Նշվում է, որ Տարասովի հրաժեշտի արարողությունը նախատեսված է երկուշաբթի՝ սեպտեմբերի 1-ին։

Քաղաքագետը ծնվել է 1953 թվականին Կիրովաբադում: 1979-ից 1991 թվականներին Տարասովն աշխատել է ԽՍՀՄ պետական ​​հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությունում և 12 անգամ գործուղումների է մեկնել Աֆղանստան: Հետագայում նա աշխատել է մի շարք խոշոր քաղաքական հրատարակություններում՝ լուսաբանելով Թուրքիայի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակը: Նա ազատ տիրապետում էր թուրքերենին և պարսկերենին: Իր աշխատանքի համար նա պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և մի շարք աֆղանական մեդալներով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մահացել է Ստանիսլավ Տարասովը