Այդ դուք եք «հանուն ոչնչի» մարդկային ճակատագրերին քար դրել. Աբրահամյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
09:20 29/08/2025
Հայաստան

Այդ դուք եք «հանուն ոչնչի» մարդկային ճակատագրերին քար դրել. Աբրահամյանը՝ Փաշինյանին

«Բռնապետը, ով իր իշխանության ողջ շրջանը նշանավորեց արյամբ և հողի հանձնմամբ, երեկ խոսում էր նրա մասին, իր ընդդիմախոսները տխրում են, երբ սահմանին զինվոր չի զոհվում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ. խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Արյան ծարավ իշխանությունը, ով երկրի ներսում իր հարցերը բռնությամբ ու կալանավորմամբ է լուծում, իսկ իր արտաքին քաղաքականության և պետական անվտանգության տապալման հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, իր ռեժիմի բարոյական անկումը փորձում է այլոց վերագրել:

Այդ դուք եք «հանուն ոչնչի» մարդկային ճակատագրերին քար դրել, այդ դուք եք հայրենիքի համար պայքար մղողներին հերոսից սովորական աշխատակցի վերածել, ի վերջո դուք եք գիտակցված մի ամբողջ սերունդ զրկել կյանքից ու հայրենիքում ապրելուց, որպեսզի ձեր ազգակործան ծրագրերը կյանքի կոչեք:

Հոգով, մարմնով, էությամբ կապիտուլյանտ»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այդ դուք եք «հանուն ոչնչի» մարդկային ճակատագրերին քար դրել. Աբրահամյանը՝ Փաշինյանին