Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հիմնական կազմում
Աշխարհում
21:51 30/08/2025
Հայաստան

Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հիմնական կազմում

«Ռեալ Սոսյեդադը» Իսպանիայի առաջնության երրորդ տուրում այսօր արտագնա խաղ կանցկացնի «Ռեալ Օվիեդոյի» դեմ։ Կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հիմնական կազմում։ euro-football.ru-ի հաղորդմամբ, Զախարյանի անունը պահեստայինների ցուցակում է։

Նոր մրցաշրջանում 22-ամյա Արսեն Զախարյանը դեռևս խաղադաշտ դուրս չի եկել։

Անցյալ մրցաշրջանում Զախարյանը մշտապես առողջական խնդիրներ է ունցել։ Դրանց պատճառով ֆուտբոլիստը մրցաշրջանի ընթացքում պաշտոնական խաղերում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը չորս անգամ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հիմնական կազմում