«Հրապարակ». Թեև ՔՊ-ում ևս գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված, բայց չեն միանա ընդդիմության նախաձեռնությանը
Օրվա մամուլ
08:26 30/08/2025
Հայաստան

«Հրապարակ». Թեև ՔՊ-ում ևս գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված, բայց չեն միանա ընդդիմության նախաձեռնությանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում ևս մեծ թվով պատգամավորներ գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված, որը, ի դեպ, ի ցույց դրեցին մայիսին, երբ դատախազության տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իշխող խմբակցության ամեն 2-րդ պատգամավորը Վարդապետյանին հրահանգում էր Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին բռնել-պատժել, ոմանք նախատում էին՝ ինչո՞ւ մինչ օրս չի արել։

ՔՊ-ականները նման հրահանգ էին ստացել վարչապետի կաբինետից, թե իբր իշխանությունում էլ են դժգոհ, որ նախկին թալանչիներն անպատիժ են, այնինչ իրականում նրանց կալանավորելու հիմքեր չկան, և նախկինների դեմ արշավն էլ ընդամենը հետհեղափոխական քարոզչական տրյուկ էր, որը փորձում են ցայսօր խաղարկել։

Եվ չնայած այդ դժգոհությանը, ՔՊ մեր աղբյուրը բացառեց, որ կմիանան ընդդիմության նախաձեռնությանը՝ դատախազին անվստահություն հայտնելու, և գաղտնի քվեարկությամբ պաշտոնանկ կանեն Վարդապետյանին։ Հայտնի է, որ «Հայաստան» դաշինքը մտադիր է աշնանային նստաշրջանին դատախազին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազին կարող է պաշտոնանկ անել ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով՝ օրենքով սահմանված դեպքերում։ Այսինքն՝ 54 կողմ ձայն է պետք, մինչդեռ ընդդիմադիրները 34-ն են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Թեև ՔՊ-ում ևս գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված, բայց չեն միանա ընդդիմության նախաձեռնությանը