Յուրաքանչյուր ծնողի համար, ով ունի անհայտության մեջ զավակ, երկրագունդը դադարում է պտտվել
Օրվա թեմա
15:54 30/08/2025
Հայաստան

Յուրաքանչյուր ծնողի համար, ով ունի անհայտության մեջ զավակ, երկրագունդը դադարում է պտտվել

«Որդիս 1 տարի 2 ամիս համարվում էր անհետ կորած։ Այսօր որդիս արդեն հերոսների կողքին է՝ Եռաբլուրում, բայց ես իմ պարտքն եմ համարում մշտապես լինել այն մարդկանց կողքին, ովքեր դեռ սպասում են... Սպասում են...»,- Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ անհետ կորածների հարազատների կողմից կազմակերպված միջոցառմանն ասաց Սամվել Հովսեփյանը։

Նա շարունակեց. «Ի՞նչ բան է անհետ կորածի ծնողի, հարազատի համար սպասումը, ինչպիսի ապրումների, տառապանքների միջոցով է անցնում այդպիսի մարդը։

Յուրաքանչյուր ծնողի համար, ով ունի անհայտության մեջ զավակ, երկրագունդը դադարում է այդ մարդկանց համար պտտվել, օրն ու գիշերը հավասարապես մթագնում են, համատարած խավարը կլանում է լավատեսության վերջին փշանքները։ Անհայտ կորածների հարազատները դադարում են ապրել սովորական կյանքով»։

Նա դիմեց իշխանություններին, միջազգային հանրությանը՝ անհաղորդ մի եղեք այս խնդրին, ցավոտ խնդիր է։

«Մի ասեք «սպասել» բառը»,- ասաց Ս.Հովսեփյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Յուրաքանչյուր ծնողի համար, ով ունի անհայտության մեջ զավակ, երկրագունդը դադարում է պտտվել