Իսպանական հանգստավայրը տեղացիների պատճառով վերածվել է nւրվական-քաղաքի
Աշխարհում
11:00 30/08/2025
Աշխարհ

Իսպանական հանգստավայրը տեղացիների պատճառով վերածվել է nւրվական-քաղաքի

Իսպանական Բենիդորմ քաղաքի բնակիչները դեմ են արտասահմանցի հյուրերի այցելությանը: Daily mail-ը գրում է, որ Բենիդորմի մի ժամանակ հայտնի հանգստավայրը վերածվել է ուրվական- քաղաքի, քանի որ ճանապարհորդները այլևս այնտեղ չեն գալիս։

Գլխավոր փողոցներում արված լուսանկարները տարածվում են սոցիալական ցանցերում: Եթե նախկինում երաժշտություն էր հնչում, սրճարաններն ու խանութները բաց էին, ապա հիմա շուրջբոլորը լռություն է։

«Եվ ի՞նչ էին նրանք ուզում։ Նրանք իրենք մեզ վռնդեցին»,- գրում են զբոսաշրջիկները առցանց տեսանյութերի տակ։

Չնայած Բենիդորմը հայտնի հանգստավայր է, բայց  իսպանացիները դեմ են ճանապարհորդների՝ քաղաք այցելելուն։ Հունիսի 15-ին ամբողջ երկրում բողոքի ցույց էր անցկացվել «Զբոսաշրջությունը խլում է մեր հացը, տները և ապագան» կարգախոսով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder