Արարատում հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը, կան վիրավորներ
Իրավունք
12:17 30/08/2025
Հայաստան

Արարատում հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը, կան վիրավորներ

Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22։40-ի սահմաններում Կանաչուտ գյուղում Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Խ․-ն իր վարած, հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայով բախվել է երկաթե սյանը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արարատում հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը, կան վիրավորներ