Ողբերգական վթար Իջևան-Սևան-Երևան ճանապարհին. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
Հասարակություն
18:19 30/08/2025
Հայաստան

Ողբերգական վթար Իջևան-Սևան-Երևան ճանապարհին. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Օգոստոսի 30-ին, ժամը 14:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 60-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի դին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնությանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական վթար Իջևան-Սևան-Երևան ճանապարհին. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս