Խոշոր հրդեհ Արզականում. Մարման աշխատանքներին ներգրաված է ավելի քան 100 հրշեջ
Հասարակություն
21:23 31/08/2025
Հայաստան

Խոշոր հրդեհ Արզականում. Մարման աշխատանքներին ներգրաված է ավելի քան 100 հրշեջ

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 31-ին, ժամը 10:44-ին ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր և ջրատարներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ։ 

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր հրդեհ Արզականում. Մարման աշխատանքներին ներգրաված է ավելի քան 100 հրշեջ