Պեսկովը հայտնել է Պուտինի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Քաղաքական
22:13 31/08/2025
Տարածաշրջան

Պեսկովը հայտնել է Պուտինի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև զրույցը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է։ Նրանք հնարավորություն կունենան հանդիպելու, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դեռ ոչ։ Մենք հույս ունենք, որ նրանք հնարավորություն կունենան հանդիպելու վաղը ՇՀԿ նիստի շրջանակներում։ Ամեն դեպքում, նրանք նման հնարավորություն կունենան»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Պեսկովը՝ խոսելով Պուտինի և Ալիևի միջև Չինաստանում հանդիպման հնարավորության մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պեսկովը հայտնել է Պուտինի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին