Սա պետության տոտալ բացակայության մասին է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
10:35 31/08/2025
Հայաստան

Սա պետության տոտալ բացակայության մասին է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կազմակերպած ակցիայի լուսանկարը և գրել.

«Այս լուսանկարը հուսահատության, համակերպվածության կամ նահանջի մասին չէ:

Սա պետության տոտալ բացակայության, իշխող կառավարչի` երկրի շահերը վաճառքի հանելու և իշխանական նեղ խմբային շահը պետականից վեր դասելու մասին է:

Արմեն Աշոտյանն իր բանտային կյանքի ընթացքում հաղթահարեց իր նկատմամբ հսկայական ճնշումները, սառը գլխով գնահատեց իրականությունը` ներքին և արտաքին գործոնների համատեքստում, գիտի, թե ինչ է նշանակում «նստել» գաղափարի ու սկզբունքների համար և իր անձնական մարտն է մղում Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների, քաղաքական պատանդների և պետականության գաղափար կրողների համար»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա պետության տոտալ բացակայության մասին է. Տիգրան Աբրահամյան