Սեպտեմբերի 5-ից 11-ը Երևանում կանցկացվեն «Սարոյանական օրեր». Քրիստինա Քվին
Մշակույթ
11:24 31/08/2025
Հայաստան

Սեպտեմբերի 5-ից 11-ը Երևանում կանցկացվեն «Սարոյանական օրեր». Քրիստինա Քվին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակած տեսաուղերձում տեղեկացրել է սեպտեմբերի 5-ից 11-ը «Սարոյանական օրեր» անցկացնելու մասին։

«Այսօր լեգենդար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։

Սիրով հայտարարում ենք «Սարոյանական օրերի» մեկնարկը։ Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-ից 11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։

 Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական, գրական, գեղարվեստական և այլ միջոցառումներ։

Հետևե՛ք մեր և Saroyan Days էջի գրառումներին՝ իմանալու նախատեսվող միջոցառումների մասին, ծանոթանալու ծրագրին և սպասվող անակնկալներին։

Սիրով սպասում ենք ձեզ»,-ուղերձում ասում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սեպտեմբերի 5-ից 11-ը Երևանում կանցկացվեն «Սարոյանական օրեր». Քրիստինա Քվին