Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Շանհայում
Քաղաքական
13:39 01/09/2025
Հայաստան

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Շանհայում

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։ Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Շանհայում