Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վստահ եմ, որ Երևանը կկշռադատի բոլոր գործոնները՝ նախքան ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը. Օվերչուկ
Եվրամիությանը (ԵՄ) անդամակցություն ստանալու համար Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու որոշումը պետք է կայացնի բացառապես հայ ժողովուրդը, միևնույն ժամանակ բոլոր գործոնները պետք է կշռադատվեն։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերն է մեջբերում է «Ինտերֆաքսը»։
«Նիկոլ Վովայի Փաշինյանը վերջերս ասել է, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ։ Եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա վստահ եմ, որ կկշռադատվեն բազմաթիվ գործոնները, որոնք կազդեն այս կամ այն ուղղությամբ գնալու որոշումների կայացման վրա», - լրագրողներին ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալը։
Անցյալ շաբաթ Փաշինյանն ասել է, որ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։ «Երբ գա ընտրության անխուսափելիության պահը, մենք կկայացնենք համապատասխան որոշում»,-ասել է նա՝ նշելով, որ ցանկացած սցենար հնարավոր է, և ամեն ինչ կախված կլինի «ժողովրդի կամքից, իրավիճակի վերլուծությունից, հեռանկարներից և բանակցությունների արդյունքներից»։
Մեկ շաբաթ առաջ Փաշինյանը հանդիպում ունեցավ Օվերչուկի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ առևտրաշրջանառության դինամիկան, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացը։