Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կառավարությունը ես եմ» Փաշինյանի հանցագnրծnւթյան մասին հաղորդումն պատշաճ կարգով ներկայացվել է գլխավոր դատախազին. Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտնում է, որ «կառավարությունը ես եմ» Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին հաղորդումն այսօր պատշաճ կարգով ներկայացվել է ՀՀ Գլխավոր դատախազին:
«Ստուգենք, էլի, կարո՞ղ ա դատախազությունն էլ ա ինքը»,- գրել է Զուրաբյանը՝ հրապարակելով փաստաթուղթը։
Հիշեցնենք, որր ավելի վաղ նա հրապարակել էր Փաշինյանի հայտարարությունը, որ «կառավարությունում չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ», մեջբերումեր արել ՀՀ Սահամանադրությունից, Քրեական օրենսգրքից ու Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ հաղորդում ներկայացրել հանցագործության մասին։


