Հնդկաստանը արգելափակում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության հայտը
Քաղաքական
15:07 01/09/2025
Աշխարհ

Հնդկաստանը արգելափակում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության հայտը

Հնդկաստանը կրկին արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցությանը Ադրբեջանի դիմումը,։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հնդկաստանի քայլը, ըստ որոշ տեղեկությունների, պայմանավորված է Բաքվի և Իսլամաբադի սերտ կապերով։

Ադրբեջանն այժմ Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունի։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանի Տյանցզին քաղաքում Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Պակիստանին Ադրբեջանի աջակցությանը ի պատասխան՝ Հնդկաստանը փորձում է միջազգային կազմակերպություններում վրեժ լուծել Ադրբեջանից ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder