Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարվա դեկտեմբերին մեկ միլիարդ 400 միլիոն հնդիկ անհամբեր սպասում է ձեզ Հնդկաստանում. Մոդին՝ Պուտինին
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումը։ Երկու երկրների առաջնորդները բանակցությունների են մեկնել նույն մեքենայով։ Վ. Պուտինը Ռուսաստանի ու Հնդկաստանի հարաբերությունները որակել է հատուկ՝ բարեկամական, վստահելի, դրանց աջակցում էերկու երկրների ժողովուրդների ճնշող մեծամասնությունը։
«Մենք մշտական կապի մեջ ենք։ Երկու կողմերի միջև կանոնավոր բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում։ Այս դեկտեմբերին 1 միլիարդ 400 միլիոն հնդիկ անհամբեր սպասում է ձեզ Հնդկաստանում՝ մեր երկրների միջև կայանալիք 23-րդ տարեկան գագաթնաժողովին։ Հարգելի՛ պարոն նախագահ, սա վկայում է այն մասին, թե որքան խորն ու համապարփակ է մեր հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությունը։ Նույնիսկ ամենադժվարին պայմաններում Հնդկաստանն ու Ռուսաստանը միշտ առաջ են շարժվել՝ ուս ուսի տված»,-ասել է Հնդկաստանի վարչապետը։
Բանակցություններից հետո Հնդկաստանի վարչապետը Պուտինի ձեռքը բռնած մոտեցել է Չինաստանի նախագահին։