Ավինյանին ընտրություններից առաջ Փաշինյանը զոհաբերելու է, որովհետև Երևանի կառավարումը ողբալի վիճակում է. Մեսրոպ Մանուկյան
Քաղաքական
21:11 01/09/2025
Հայաստան

Ավինյանին ընտրություններից առաջ Փաշինյանը զոհաբերելու է, որովհետև Երևանի կառավարումը ողբալի վիճակում է. Մեսրոպ Մանուկյան

«Երևանի քաղաքապետարանը շարունակում է մնալ որպես մի մեծ կոռուպցիոն բուրգ»,-այդ մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիա է տիրում՝ ինչպես մանկապարտեզների նորոգման համար բյուջեից հատկացված գումարների հաշվարկներում, այնպես էլ՝ այլ ծրագրերի իրականացման ընթացքում։

«Ավինյան Տիգրանն այս հարցում շատ արտոնյալ վիճակում է: կարծում եմ՝ Ավինյան Տիգրանին ընտրություններից առաջ Փաշինյանը զոհաբերելու է, որովհետև Երևանի կառավարումը ողբալի վիճակում է։

Նայեք՝ օդի աղտոտվածություն, տրանսպորտի կատաստրոֆիկ վիճակ, թալան ուղետոմսերի գումարներից, կանաչ գոտիների բացակայություն, ավելացված հարկային բեռ և այլն։

Եթե Փաշինյանը Տիգրան Ավինյանին ընտրություններից առաջ չզոհաբերեց, այդ դեպքում 2026-ի ընտրությունների քարոզարշավին ո՞ւմ վրա է բարդելու այդ խայտառակությունները»,-ասաց ավագանու անդամնը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավինյանին ընտրություններից առաջ Փաշինյանը զոհաբերելու է, որովհետև Երևանի կառավարումը ողբալի վիճակում է. Մեսրոպ Մանուկյան