Տղամարդը որդու հետ վիճելուց հետո պարզել է, որ երկու որդիներն էլ իրենից չեն
Հասարակություն
14:27 01/09/2025
Հայաստան

Տղամարդը որդու հետ վիճելուց հետո պարզել է, որ երկու որդիներն էլ իրենից չեն

Չինաստանում տղամարդը  որդիներից մեկի հետ կռվելուց հետո իմացել է, որ իր երկու որդիներն էլ իր կենսաբանական զավակները չեն։ Դեպքի մասին հայտնում է South China Morning Post-ը։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ցզյան Հոնգտաոն ամուսնացել է 2002 թվականին, նրա առաջնեկը ծնվել է 2004 թվականին, իսկ երկրորդը՝ 2014 թվականին։ 2022 թվականին ամուսնությունը խզվել է հաճախակի բաժանումների պատճառով։ Ամուսնալուծության համաձայնագրի շրջանակներում ամբողջ ունեցվածքը անցել է նրա նախկին կնոջը. տղամարդը միայն մեքենա է ստացել։

Անհամաձայնությունների պատճառով նախկին կինը և նրա որդիները եկել են Հոնգտաոյի տուն՝ պահանջելով կանխիկ վճարումներ։ Վեճի արդյունքում կռիվ է սկսվել, ավագ որդին՝ Ցզյանը, կռվի ժամանակ հրել է տղամարդուն և գոռացել, որ նա իր հայրը չէ։ Սա կասկածներ է առաջացրել Ցզյանի մոտ, և նա ԴՆԹ թեստ է հանձնել։ Արդյունքները ցույց են տվել, որ երկու որդիների հետ կենսաբանական կապ չկա։

Ըստ Ցզյանի՝ երեխաներից մեկը գյուղի քարտուղարի որդին էր, իսկ մյուսը՝ նրա զարմիկի։ Տղամարդը դատի է տվել նախկին կնոջը՝ պահանջելով 14,000 դոլար բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև հետ է պահանջել իր վճարած ալիմենտները և երեխաների կրթության վճարները: Դատարանը հաստատել է հայցվորի և երկու որդիների միջև կենսաբանական կապի բացակայությունը, սակայն վերջնական որոշումը դեռևս հրապարակված չէ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տղամարդը որդու հետ վիճելուց հետո պարզել է, որ երկու որդիներն էլ իրենից չեն