Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
18:08 01/09/2025
Հայաստան
Փառք Աստծո, Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին անկոտրում ու հաղթական. Գրիգորյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը գրում է.
«Այսօր`«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ես և ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այցելեցինք Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, տեղում մեզ միացավ նաև Աղվան Վարդանյանը:
Փառք Աստծո, Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին անկոտրում ու հաղթական, դուխն ու հումորը տեղը:
Ինչպես և սպասում էի` առաջինը հետաքրքրվեց Շիրակով ու գյումրեցիներով:
-Գյումրեցիներս ի՞նչպես են:
Սրբազան ջան, ամեն ինչ լավ է լինելու»։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder