Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում լողալիս անհետ կորած ռուս լողորդ Սվեչնիկովին 8-րդ օրն է՝ չեն հայտնաբերում
Երկուշաբթի շարունակվել են Բոսֆորում լողալու ժամանակ անհետ կորած ռուս լողորդ Նիկոլայ Սվեչնիկովի անարդյունք որոնումները։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղար Մուրադ Աղջան:
Ռուս լողորդ, սպորտի վարպետի թեկնածու Սվեչնիկովը օգոստոսի 24-ին Ստամբուլում մասնակցել է Բոսֆորի նեղուցում անցկացվող միջմայրցամաքային լողին, սակայն չի հասել եզրագիծ, և նրա որոնումները շարունակվում են:
Ստամբուլի Բեյքոզի շրջանի դատախազությունը հրամայել է ոստիկանական խումբ ստեղծել Սվեչնիկովին որոնելու համար՝ հաշվի առնելով ռուսի չխեղդվելու հավանականությունը, ինչպես նաև պահանջել է բոլոր ափամերձ սրճարանների և այլ օբյեկտների տեսախցիկների ձայնագրությունները:
«Երկուշաբթի որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են Բոսֆորի ողջ երկայնքով, սակայն մինչ այժմ Սվեչնիկովի ոչ մի հետք չի հայտնաբերվել»,-ասել է Աղջան։