Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեքենայի պայթյունից տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր. Ան
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
«Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-հայտնում են գերատեսչությունից։
Ավելի վաղ Երևանի ավտոբուս ՓԲ ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Աստարյանը հայտնել էր, որ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։ 58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտիում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել։