Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոչ ոքի մտքով չանցնի, թե Արցախ վերադարձն անհնար է․ Աբրահամ Գասպարյան
«Մեր այս հրապարակն է խաղաղություն ուզում։ Հայաստանի իշխանության ղեկին թառած ոհմակը ինքն է պատերազմ հրահրում՝ իր անհավասարակշիռ դիվանագիտությամբ և հայակործան քաղաքականությամբ»,- այս մասին Ազատության հրապարակում ասաց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը։
Նրա խոսքով՝ հայը խաղաղության և անվտանգության հարցում ունի ամուր հավատ։
«Այս հրապարակից կոչս ուղղված է միջազգային հանրությանը և բոլոր նրանց, ովքեր մոլորված են խաղաղության և պատերազմի այլընտրանքի կամ դիլեմայի մեջ․ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը՝ ինքնության հարցում ունի միասնական դիրքորոշում»,- ասաց նա։
Գասպարյանը համառոտ ՝ երեք կետով ներկայացնեց առաջիկա անելիքները։
«Ոչ ոքի մտքով չանցնի, թե Արցախ վերադարձն անհնար է։Արցախ, քաղաքական վերադարձը հնարավոր է այսօր, վաղը, թե 10 տարի հետո մենք դա անելու ենք։ Հայաստանում գործող բոլոր քաղաքական միավորները պարտավոր են իրենց ծրագրերում հստակ դիրքորոշում արտահայտել։ Արցախ քաղաքավական վերադարձի և մեր ժողովրդի արցախցի հատվածից իր խլված իրավունքների վերաբերյալ քաղաքական հստակ դիրքորոշում արտահայտել։ Հաջորդը՝ Արցախ քաղաքական վերադարձը պիտի դառնա հայության ինքնության նոր ձևակերպումների ամենաանհրաժեշտ ատրիբուտը։ Եվ երրորդը՝ հայ ժողովուրդը սնանկ չէ՝ ո՛չ մտոք, ո՛չ կազմակերպչական առումով։ 400 տարի շարունակ Արցախը ենթարկվել է զավթիչների, 5 անգամ վերականգնել է պետականություն, չի խորշի 6-րդ անգամ էլ վերականգնել այն։Արցախ անկախ պետություն ունենալը ոչ մի հայի երազանքը չի եղել, այլև Մայր Հայաստանին միանալն է եղել մեր պայքարի առանցքում։ Այն, ինչ 1989 թվականի դեկտեմբերի 1-ով տրված է եղել վերամիավորման որոշման հիմքում»,- ասաց Գասպարյանը։