Եղնիկներում ծառայած բժիշկ․ Դեղատոմսի մեջ գրված է՝ վերադարձ, վերադարձ, վերադարձ․․․
Հասարակություն
20:37 02/09/2025
Հայաստան

Եղնիկներում ծառայած բժիշկ․ Դեղատոմսի մեջ գրված է՝ վերադարձ, վերադարձ, վերադարձ․․․

«Կապիտան Արայիկ Գագիկի Մաթևոսյան (Ակիմ), ծնվել է 1985 թ․-ին քաղաք Աբովյանում։ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորվել է, ապաքինվել, վերադարձել է շարք։ 2022 թ․ից, կամավորաբար ծառայել է շրջափակված Արցախի պաշտպանության բանակում։ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին անմահացել է հայրենիքի համար պաշտպանության մարտերում, Մռավի լեռներում։ Մարտական խաչի ասպետ է, ունի 1 որդի, որդուն չի տեսել»,- Ազատության հրապարակում իր ելույթի նախաբանում ասաց Եղնիկներում ծառայած  բժիշկ Հենրիկ Մարգարյանը՝ շարունակելով․

 «Նժդեհն ասում է՝ իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդն  անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից է բարձրանում։Այսօր ընտիրների պաշտամունքի տոն է, այն ընտիրների, որոնց սրբազան նահատակությամբ է հառնել մեր անկախությունը։ Նվիրյալների, որոնց գիտակից և անբեկանելի որոշումն է հայրենիք ունենալը։ Այսօր անցյալի հաղթանակների շիվերը վերընձյուղելու օր է, այսօր օրն է մեր ազգային ուխտը նոր կամքով, նոր հույսով և նոր պայքարով նորոգելու։ Այսօր տոն է, տոն է նրանց համար, ովքեր տարբերում են հայրենիքը՝ կացարանից, ովքեր հայրենակցի ցավ ու վշտին ապրումակից են։ Այսօր մեր տոնն է, մեր բոլորի։ Այստեղ ներկա և բացակա են բոլոր մարդիկ,ում սիրտը նույն ռիթմով է բաբախում, արագ ռիթմով, ուժեղ ռիթմով, բայց, ցավոք հիվանդ ռիթմով։ Բոլորս հիվանդ ենք, Ուրուգվայից մինչև Պիտիգորսկ․․․ բոլորս հիվանդ ենք, հիվանդ ենք հայրենազրկմամբ, պանդխտության ցավով ենք հիվանդ, որի միակ բուժումը հայրենասիրությունն է ։ Դեղատոմսի մեջ գրված է՝ վերադարձ, վերադարձ, վերադարձ․․․»։

 

 Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եղնիկներում ծառայած բժիշկ․ Դեղատոմսի մեջ գրված է՝ վերադարձ, վերադարձ, վերադարձ․․․