Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից
Քաղաքական
18:09 02/09/2025
Տարածաշրջան

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել: 

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նրանց թվում են նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն ու ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը:

Նշվում է, որ 11 ամփոփագրից 4-ը վերաբերում է Օզելին, 2-ը՝ Ստամբուլի «ԺՀԿ»-ական պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթին, 2-ը՝ «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP) անդամ, Ստամբուլի պատգամավոր Ահմեդ Շըքին:

Ընդգծվում է, որ Խորհրդարանում «ԺՀԿ» խմբակցության խառը հանձնաժողովը  համապատասխան դիմումով պահանջել է Օզելի նկատմամբ կազմված ամփոփագրերը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից