Ինչու է «Եռաբլուրը» «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման միջոցառմանը հոսանքազրկված եղել
Հասարակություն
13:01 02/09/2025
Հայաստան

Ինչու է «Եռաբլուրը» «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման միջոցառմանը հոսանքազրկված եղել

«Հայաստանի էլեկտրական ցանցերից» պարզաբանում են տարածել, թե ինչու «Եռաբլուր» զինվորական պանթենում այսօր՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման միջոցառման ժամանակ տարածքը հոսանքազրկված է եղել.

««ՀԷՑ» ՓԲ Ընկերությունը հայտնում է, որ ժամեր առաջ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է:

Հոսանքազրկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07:18-ի սահմաններում, սակայն դեպքի մասին «ՀԷՑ» ՓԲԸ-ի Կարգավարական ծառայությունը տեղեկացվել է միայն 10:12-ին:

Հայտնում ենք, որ թեպետ տարածքի անխափան էլեկտրասնուցման վերահսկողությունը վերապահված է այլ մարմինների, սակայն տեղեկատվությունը ստանալուն պես «Եռաբլուր» պանթեոնի տարածքում աշխատանքաներ են իրականացվում «ՀԷՑ» Շենգավիթ շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական ծառայությունը, օդային գծի 2 բրիգադներ, տեղում աշխատում է էլեկտրալաբարատորիա և հաղորդալարերի վերանորոգման 1 բրիգադ:

Վնասված հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը:

Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչու է «Եռաբլուրը» «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման միջոցառմանը հոսանքազրկված եղել