Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը. Սուրենյանց
Քաղաքական
16:55 02/09/2025
Հայաստան

Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը. Սուրենյանց

«Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնում է ապավինել բացառապես անեկդոտային ժանրին՝ սեփական քաղաքականության «իրավացիությունն» ապացուցելու համար, բայց մի փոքր փչացնեմ չինական զբոսաշրջության մեջ գտնվող վարչապետի տրամադրությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո օրակարգային է դառնում մեկ հարց»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա շարունակում է.

«Հիմա, երբ ՄԽ-ը դադարեց գոյություն ունենալ, տրամաբանական և արդարացված է Փաշինյանից պահանջել հրապարակել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Հայաստանին ներկայացված բոլոր կարգավորման պլանները և դրանց վերաբերյալ հայկական դիվանագիտության պաշտոնական արձագանքները։ 

Այդ փաստաթղթերը այլևս չեն ենթարկվում խորհրդապահության․ 

Դրանք կորցրել են գործառնական նշանակությունը, 

Մնում են որպես պատմական փաստաթղթեր, 

Կարող են դառնալ հանրային հաշվետվության և նաև մասնագիտական վերլուծության նյութ։ 

Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչ տարբերակներ են դրվել սեղանին և ինչ դիրքորոշում է ունեցել Հայաստանը տարբեր փուլերում։ 

Սա թափանցիկության, պատմական արդարության և ազգային անվտանգության հարց է․ միայն ճշմարտությունը կարող է կանխել ապատեղեկատվությունն ու դավադրության տեսությունները։ 

👉 Եվ վերջապես, այդ հրապարակումից հետո մենք բոլորս կիմանանք, թե ով իրականում հանձնեց Արցախը»։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը. Սուրենյանց