Շահումյան-Տափերական գյուղերի միջնամասում այրվում է ավտոմեքենա
Հասարակություն
18:51 02/09/2025
Հայաստան

Շահումյան-Տափերական գյուղերի միջնամասում այրվում է ավտոմեքենա

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13։49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական գյուղերի միջնամասում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։48-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շահումյան-Տափերական գյուղերի միջնամասում այրվում է ավտոմեքենա