Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևանի բնակիչ 22-ամյա Թելման Ղ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
« Tesla-ում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վարորդը այնուհետև տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Պարեկների շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց ժամանումը մեծ թվով քաղաքացիներ ավտոմեքենաները կայանել էին դեպքի վայրում և ստեղծվել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն»,-հայտնում է shamshyan.com-ը։