Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
2023-2025թթ բուժաշխատողների բռնության 27 դեպք է արձանագրվել. Հասմիկ Հակոբյան
«Առաջարկում ենք ՀՀ Քրեական օրենսգիրքը լրացնել նոր 187.1 հոդվածով՝բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի տուգանքով, առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքով՝ առավելագույնը 10 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ առավելագույնը 1 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով»,-ԱԺ Պետական-Իրավական հարցերի հանձնաժողովում հայտնեց ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը՝ ներկայացնելով իր է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Թոչոսյանի, Արեն Մկրտչյանի հեղինակած օրենքի նախագիծը։
Նա նշեց, որ եթե խոչընդոտումը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնության գործադրումով, կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատանքի 20-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքով՝100-200 օր ժամկետով, կամ ազատության սահմանափակումով առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ 2 ամիս ժամկետով
ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ եղել են բազմաթիվ բռնության նույնիսկ բուժաշխատողի մահվան դեպք։
«ՆԳՆ վիճակագրական տվյալների համաձայն 2023-2025թթ բուժաշխատողների բռնության 27 դեպք է արձանագրվել»,-տեղեկացրեց Հակոբյանը։
Նա նշեց, որ ՔՕ-ում արդեն կան հոդվածներ որոնք նման արարքներ են պատժում, բայց կոնկրետ բուժաշխատողներին չեն վերաբերում։
«Քրեական օրենսգրքում առանձին հոդվածը կընդգծի դրա բարձր հասարակական վտանգավորությունը»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։