Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժնևում ՄԱԿ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ Իսրայելի դեմ
Ժնևում ՄԱԿ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են միջազգային պատժամիջոցներ Իսրայելի դեմ՝ Գազայում ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ժնևում ՄԱԿ-ի շենքի դիմաց մի քանի տասնյակ մարդ վրանային ճամբար է հիմնել: Վրանների միջև երկուշաբթի օրը մեկնարկող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանից առաջ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դատապարտող պաստառներ են փռված: Ինչպես կազմակերպիչներն ավելի վաղ հայտնել էին, նստաշրջանի ընթացքում, որը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ բանաձև չի ընդունվի: