Սևանա լճում քաղաքացիները մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ
Հասարակություն
10:56 03/09/2025
Հայաստան

Սևանա լճում քաղաքացիները մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է օգնություն։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել չորս քաղաքացու և մոտորանավակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սևանա լճում քաղաքացիները մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ