Քարդաշյանը Վենետիկում Հայոց Սուրբ Խաչ եկեղեցի այցելությունից լուսանկարներ է հրապարակել
Համացանց
10:22 03/09/2025
Աշխարհ

Քարդաշյանը Վենետիկում Հայոց Սուրբ Խաչ եկեղեցի այցելությունից լուսանկարներ է հրապարակել

Հայտնի մոդել, բազմաթիվ բրենդների գովազդային դեմք Քիմ Քարդաշյանն այցելել է Վենետիկի Հայոց Սուրբ Խաչ կաթողիկե եկեղեցի։ Այն գտնվում է Կալլե դեի Արմենի փողոցի վրա՝  Սուրբ Մարկոսի տաճարից քիչ հեռու։ Այն հանդիսանում է Վենետիկի հայ համայնքի ազգային եկեղեցին։

Այցելությունից Քիմը լուսանկարներ է հրապարակել ինսթագրամի իր էջում։ Սուրբ Խաչ եկեղեցին բաց է միայն ամսվա վերջին կիրակի օրերին: Այդ օրը  հայկական համայնքի և հայկական հոգևոր կյանքով հետաքրքրվող զբոսաշրջիկների համար մատուցվում է պատարագ:

Վենետիկի Հայոց Սուրբ Խաչ եկեղեցին համարվում է Եվրոպայում գործող ամենահին եկեղեցին, որի շինարարությունը սկսել է դեռևս 1500թվականին: Դեռևս հնագույն ժամանակներից վենետիկցիները սերտ կապի մեջ են եղել հայերի հետ և հասցրել են այնքան մտերմանալ սիրել, որ Վենետիկի կենտրոնական փողոցներից մեկը նվիրել են հայերին: 11-րդ դարում Վենետիկում ձևավորվել է հայկական համայնք, և այդ տարածքը համարվել է հայկական: Այստեղ հիմնադրվել է նաև «Հայկական տուն» մշակութային օջախը:

Սակայն, 1496 թվականին հայկական համայնքում խոշոր հրդեհ է բռնկվել, որն ամբողջությամբ ոչնչացրել է «Հայկական տունը»: Տեղի հայերը դրա տեղում կառուցել են փայտե մատուռ, որը դարերի ընթացքում վերակառուցվել է և վերափոխվել փայտե եկեղեցու: 1680թվականին արդեն եկեղեցին ստացել է իր վերջնական տեսքը՝ վենետիկյան բարոկկո ոճով կառուցված երեք խորաններով ու գմբեթով:

Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց գտնվում է գերեզմանատուն, որտեղ ամփոփված են մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել եկեղեցու մշակութային կյանքի, շինարարության և պահպանության գործում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քարդաշյանը Վենետիկում Հայոց Սուրբ Խաչ եկեղեցի այցելությունից լուսանկարներ է հրապարակել