Դադարեցվել է 8 տեխնիկական զննության կայանների գործունեությունը. Դավիթ Խուդաթյան
Հասարակություն
21:18 04/09/2025
Հայաստան

Դադարեցվել է 8 տեխնիկական զննության կայանների գործունեությունը. Դավիթ Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործընկեր կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն է սահմանում մեքենաների տեխնիկական զննության կայաններում։

Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն, ևս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։

Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին և վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու և հետագա բարդություններից խուսափելու նպատակով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դադարեցվել է 8 տեխնիկական զննության կայանների գործունեությունը. Դավիթ Խուդաթյան