Էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկի հետնամասում՝ ծառի տակ, զենք-զինամթերք է հայտնաբերվել
Իրավունք
20:01 04/09/2025
Հայաստան

Էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկի հետնամասում՝ ծառի տակ, զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սեպտեմբերի 3-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի հետնամասում՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողել: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 ինքնաձիգ, ատրճանակ, 600 գրամ տրոտիլ, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենի 461 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգերի փամփշտատուփեր:

Կրկին հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկի հետնամասում՝ ծառի տակ, զենք-զինամթերք է հայտնաբերվել