Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայտնի է Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում մեր թիմի խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գարի Բեսվիկը և Ադամ Նանը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը, իսկ VAR-ի պատասխանատուներ՝ Փիթեր Բանքեսը և Ստյուարտ Աթվելը։
Հիշեցնենք, որ Էնթոնի Թեյլորի գլխավորած մրցավարական պատվիրակությունը այս տարվա մարտին սպասարկել էր Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը (6։1), որը կայացել է Թբիլիսիում։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին, ժամը 20։00-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։