Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոծկման փո՞րձ. Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալման մասին հարցերին ՔԿ-ն չի պատասխանում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալության հետ կապված հարցերին Քննչկան կոմիտեն չի պատասխանում։
Panorama.am-ի հարցերին ի պատասխան ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյան նախ խոստացավ ավելի ուշ պատասխանել, ապա փոխանցեց՝ «Այս պահին չենք մեկնաբանում, գրավոր հարցում ուղարկեք»։
Կարելի է ենթադրել, որ իշխանությունն այս գործը կոծկելու, այս պահին այն հնարավորինս անաղմուկ թողնելու մտադրություն ունի, քանի որ նախկինում որևէ քրեական վարույթի վերաբերյալ ՔԿ-ից գրավոր հարցում չեն պահանջել։
Ի վերջո, դեպքն էլ թարմ է, տարածված տեղեկատվության համաձայն, տեղի է ունեցել անցած գիշեր։