Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը քննարկել են միջպետական իրավական հարցեր
Քաղաքական
19:26 04/09/2025
Հայաստան

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը քննարկել են միջպետական իրավական հարցեր

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր` սեպտեմբերի 4-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դեսպան Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցերի: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը երկուստեք կարևորել են քննարկումների ու տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը:»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը քննարկել են միջպետական իրավական հարցեր