Մարտաֆիլմ Փարաքարում. Թմրանյութի գործով ձերբակալվել է ԱՄՆ նորանշնակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը
Իրավունք
10:11 04/09/2025
Հայաստան

Մարտաֆիլմ Փարաքարում. Թմրանյութի գործով ձերբակալվել է ԱՄՆ նորանշնակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը

«Անցած գիշեր Փարաքարում իսկական ամերիկյան մարտաֆիլմ է եղել. ձերբակալվել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ -ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչը` գրպանը ասում են, նարկոտիկի փոքրիկ պարկերով»,-այս մասին գրում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Նա, վկայակոչելով իր տեղեկությունները, գրում է.

«Միջադեպին այսպես էլ գրանցվել. ՔՊ-ական դեսպանի ՔՊ-ական եղբորը` Մկրտիչ Մկրտչյանի Mazzerati 01 WM 808 մեքենան են կանգնեցնում պարեկները` կեսգիշերին իրենց հարազատ Փարաքարում։ Սա խուճապահար ծնկին դրած պայուսակը միանգամից տալիս է կողքի նստողին, պարեկները սրան իջեցնում են մեքենայից ու հենց սկսում են խուզարկել գրպանները , կողքի տղան անմիջապես իջնում ու փախչում է մեքենայից, ոստիկաններն ընկնում են հետեւից, սա խուճապից ձեռքի պայուսակը շպրտում է։ Առգրավված պայուսակում զենք է եղել իմ տեղեկությամբ, ընդ որում չգրանցված։ ՔՊ-ական նախկին նախարարի եղբորը ` Մկրտիչին անմիաջպես ձերբակալում են ու հիմա Էջմիածնի ՁՊՎ ում է պահվում։Մկրտիչ Արշակի Մկրտչյանի (ծնվ 1992թ.), Mazzerati 01 WM 808 մեքենան տուգանային հրապարակում է։ Ընկերը, ըստ աղբյուրի, հետապնդման մեջ է գտնվում»։

Panorama.am-ը դիմեց ՔԿ՝ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար։ Կոմիտեից ասացին՝ տեղեկատվությաւն կտրամադրեն քիչ ուշ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարտաֆիլմ Փարաքարում. Թմրանյութի գործով ձերբակալվել է ԱՄՆ նորանշնակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը