BYD մեքենաների վաճառքը նվազում է
Տնտեսություն
10:58 05/09/2025
Հայաստան

BYD մեքենաների վաճառքը նվազում է

Չինական մեքենաներ արտադրող BYD ընկերությունը ստիպված է եղել կրճատել այս տարի նախատեսված վաճառքի ծավալը մինչև 16 տոկոսով՝ հասցնելով 4.6 մլնի։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության անանուն աղբյուրները։

Չինական էլեկտրական մեքենաների հսկան բախվել է վերջին հինգ տարվա ընթացքում ամենադանդաղ տարեկան աճին։

Չինաստանի խոշորագույն ավտոարտադրողը մարտին վերլուծաբաններին հայտնել էր, որ 2025 թվականին նպատակ ունի 5.5 միլիոն մեքենա վաճառի։ Սակայն, ըստ աղբյուրների, վերջին ամիսներին այդ թիվը մի քանի անգամ իջեցվել է։ Նշվում է, որ BYD-ի Հոնկոնգում առևտրվող բաժնետոմսերը շարունակում են անկում ապրել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
BYD մեքենաների վաճառքը նվազում է