Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում հանգստի կենտրոններից մեկում ընտանիքի 3 անդամներ են մահացել, մյուսներն էլ վթարի են ենթարկվել
Ադրբեջանում հանգստի գոտիներից մեկում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով երեք մարդ է մահացել։ Նրանք նույն ընտանիքի անդամներ են՝ 14-ամյա աղջիկը, նրա մայրն ու տատիկը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Նախիջևանի Շահբուզ շրջանի Այրինջ գյուղում։ Հանգստի կենտրոնում գտնվող լճակի վրայի հարթակը շրջվել է, ինչի հետևանքով մահացել են ընտանիքի երեք անդամները, նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին։
Բացի այդ, նույն ընտանիքի մյուս անդամներն էլ վթարի են ենթարկվել, երբ շտապ օգնության մեքենայի հետևից սլանում էին դեպի հիվանդանոց։ Վթարի հետևանքով վիրավորվել են Նախիջևանի բնակիչ Թուրալ Հուսեյնովը (ծնված 1983 թվականին) և նրա որդին՝ Նիջաթ Հուսեյնովը (ծնված 2007 թվականին)։ Երկուսն էլ տեղափոխվել են Նախիջևանի հանրապետական հիվանդանոց։ Քննություն է իրականացվում։