Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
18:47 05/09/2025
Հայաստան

Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը հետաձգվեց

 Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստին հարցաքննվեցին վկարները։ Հարցաքննությունը շարունակվելու է հաջորդ նիստին։

Դատավորը ծանուցեց, որ հաջորդ նիստը տեղի ունենա հոկտեմբերի 19-ին ,Ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30 սահմաններում  Գեղարքունիքի  մարզի  Ազատ  գյուղի  տարածքում  տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային  վաշտի  կացարանում  բռնկված հրդեհի  հետևանքով զոհվել էր  15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը հետաձգվեց